Կատալոնական «Բարսելոնան» կարող է հրաժարվել մասնակցել 2019/20 մրցաշրջանի առաջնության մնացած հանդիպումներին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ առաջնության հնարավոր վերսկսման դեպքում «Բարսելոնայի» ղեկավարությունը թույլ կտա ֆուտբոլիստներին դուրս չգալ խաղադաշտ, եթե վտանգ լինի վարկվելու համար։ Նաև նշենք, որ «Բարսելոնայի» այս դիրքորոշմանը կողմ են Իսպանիայի առաջնության ևս 6 թիմեր։

Այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 58 միավորով առաջին հորիզոնականում է։ Կատալոնական ակումբը «Ռեալ Մադրիդից» առաջ է 2 միավորով։

Facebook Comments