«Լացիոյի»հարձակվող Չիրո Իմոբիլեն հիշել է Էմերիի հետ աշխատանքը «Սևիլիայում»։

«Ես ինձ վատ էի զգում, ես շատ քիչ հնարավորություն ունեի ինձ ցույց տալու համար։ Հունվարին ես ասեցի, որ ուզում եմ հեռանալ, Էմերին խնդրեց ինձ մնալ։ Ես խփել էի մի քանի գոլ, այնուհետև ես կորցրեցի իմ տեղը մեկնարկային կազմում։ Այնուհետև ես հասկացա, որ Էմերին ոչինչ չի հասկանում ֆուտբոլից», — Իմոբիլեի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Հիշեցնենք, որ Էմերին աշխատել է «Սևիլիայում» 2013-16թ․-ին և 3 տարի անընդմեջ տիրացել է Եվրոպայի Լիգայի գավաթին։

Իմոբիլեն հանդես է եկել «Սևիլիայում» 2015-16 մրցաշրջաններում։

Իմոբիլեն այժմ գլխավորում է Ա Սերիայի ռմբարկուների ցուցակը 27 գոլով։

Facebook Comments