«Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումման պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, բայց միայն մեկ պայմանով։

Դոննարումման ցանկանում է մնալ «Միլանում», նա բազմիցս է նշել, որ ուզում է շարունակել հանդես գալ իր երազանքի ակումբում։ Իտալացի տաղանդավոր դարպասապահը կմնա «Միլանում», եթե նույն աշխատավարձի չափով կնքի պայմանագիր։

Ավելի վաղ Դոննարումման ցանկանում էր աշխատավարձի բարձրացում, բայց կորոնավիրուսի համաճարակը ստիպեց նրան մտափոխվել և այժմ նա պատրաստ է ներկայիս աշխատավարձով մնալ իտալական ակումբում։

«Tuttosport»-ը հայտնում է, որ Դոննարումման մտադիր չէ աշխատավարձի իջեցման գնալ և ուզում է պահպանել իր ներկայիս աշխատավարձը, որը կազմում է տարեկան 6 մլն եվրո։

Դոննարումման երբեք չի ասել իր գործակալին, որ իրեն նոր ակումբ փնտրի և հիմա էլ դա չի անի, նա սիրում է «Միլանը» և շատ կապված է այս ակումբի հետ։ Ռայոլան պետք է ընդհանուր հայտարարի գա «Միլանի» ղեկավարության հետ։

Նշենք, որ Դոննարումմայի ծառայություններով հետաքրքված են՝ «Յուվենտուսը», «Չելսին», «ՊՍԺ»-ն, «Ռեալ Մադրիդը»։ 21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2021թ․-ի ամառը։

Դոննարումման «Միլանում» իր դեբյուտը նշել է 2015թ․-ին և մինչ այսօր պաշտպանում է սև և կարմիր գույները։

Facebook Comments