«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ի թիմերից մեկում, այս մասին հայտնում է «Footmercato»-ն։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա պաշտպանը հայտնվել է «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում։ «Նյուքասլը» շուտով նոր սեփականատեր կունենա, ով նրանց կբարձրացնի նոր խաղամակարդակի վրա։ Նրանք արդեն հետաքրքրված են մի շարք աստղային ֆուտբոլիստների ծառայություններով։ Անգլիական ակումբը արդեն կապ է հաստատել «Նապոլիի» հետ, ով իր ֆուտբոլիստի համար ուզում է ստանալ 100 մլն եվրո։

Կալիդու Կուլիբալիի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Facebook Comments