«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է ակումբի և թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

« Մեր ակումբը ամենաուժեղ ակումբներից է, ինչպես Իտալիայում, այնպես էլ ողջ Եվրոպայում։ Պետք է հպարտ լինենք դրա համար և անթերի պահենք այն։

Կառավարման մեր մոդելը բաղկացած է հստակ պարտականություններից, մենք պետք է միասնական աշխատենք արդյունքի հասնելու համար։ Մեր աճը հաստատում է նաև ՈՒԵՖԱ-ում թիմի վարկանիշը․ այժմ այնտեղ հինգերորդն ենք, բայց ունենք հիմք, որի շնորհիվ էլ կարող ենք մտածել չորրորդ հորիզոնականի մասին։

Մեր նոր լոգոտիպը ամենուր է ճանաչելի, մենք համարձակություն ունեցանք և գործարկեցինք այդ գաղափարը։

Այժմ մենք ունենք Կրիշտիանու Ռոնալդուի նման հիանալի խաղացող, որը, հույս ունեմ, որ այս տարի կվաճի իր հերթական «Ոսկե Գնդակ»-ը, քանի որ արժանի է այդ մրցանակին»,- Անյելիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here