«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ այլևս չի մարզելու անգլիական Պրեմիեր լիգայի որևէ ակումբներից մեկը:

«Ես այլևս չեմ վերադառնա ԱՊԼ։ Դա ամենամեծ ներդրումների, լավագույն խաղացողների և թիմերի առաջնությունն է։ Բայց ինձ ավելի հաճելի է մարզել այն առաջնություններում, որոնք ներառում են տարբեր փիլիսոփայություններ։ Դա այդպես չէ ԱՊԼ-ում», – Վիլաշ-Բոաշի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

28 տուրից հետո «Մարսելը» երկրորդ տեղում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։

Ավելի վաղ Վիլաշ Բոաշը մարզել է անգլիայի երկու ակումբներ` «Չելսին»(2011/12) և «Տոտենհեմը»(2012/13):

Facebook Comments