Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսը չպետք է տեղափոխվի «Բարսելոնա»։
«Եթե ես Մարտինեսի տեղը լինեի, ապա կմնայի «Ինտերում», որովհետև «Բարսելոնայում» նա չի խաղա բոլոր խաղերում»,- Կապելլոյի խոսքը փոխանցում է «Gazetta Dello sport»-ը։
Հիշեցնենք որ միանգամից մի քանի մեծ ակումբներ հետաքրքված են Մարտինեսի ծառայություններով, որոնցից գլխավորը` «Բարսելոնան» է։ «Ինտերը» պատրաստ է Լաուտարո Մարտինեսին «Բարսելոնա» բաց թողնել միայն 111 մլն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում բոլոր առաջնություններում արգենտինացի ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում, խփել է 16 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։
Facebook Comments