«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մոտ ժամանակներս կվերադառնա Իտալիա։

Վերջերս Ռոնալդուն մեկուսացել էր իր ընտանիքի հետ Մադեյրեում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Երեքշաբթի օրը Ռոնալդուն պետք է վերադառնա Իտալիա, որտեղ նա երկու շաբաթով ինքնամեկուսացման մեջ կգտնվի, որից հետո կմիանա թիմին։

Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, դեռևս հստակ որոշված չէ, թե երբ կվերսկսվի առաջնությունը։ Մայիսի սկզբին թույլ կտան թիմերին մարզումներ անցկացնել։

Ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 32 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 25 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments