«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայնտում է «Tuttosport»-ը։

Բելգիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ 33-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ինտեր» անվճար, նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է այս ամռանը և Վերտենգոնը չի պատրաստվում երկարաձգել այն։

«Տոտենհեմի» կազմում Վերտոնգենը հանդես է գալիս 2012թ․-ից սկսած։ Այս մրցաշրջանում Վերտոնգենը մասնակցել է 19 հանդիպման, խփել է մեկ գոլ և կատարել է մեկ գոլային փոխանցում։

Facebook Comments