«Արսենալի» հարձակվող և թիմի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ է ակումբից հեռանալուն, այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է Օբամեյանգին բաց թողնել 34 մլն եվրոյի դիմաց։ Այսպիսի ցածր գինը այն պատճառով է, որ Օբամեյանգի պայմանագիրը ակումբի հետ մեկ տարուց լրանում է։ Լոնդոնցիները վախենալով այն վտանգից, որ կարող են Օբամեյանգին անվճար բաց թողնել մեկ տարուց, և այս ամռանն են ուզում բաժանվել նրանից։ Լոնդոնցիները տրանսֆերից ուզում են ստանալ որոշակի գումար։

Ավելի վաղ հայնտի է դարձել, որ Գաբոնցի ֆուտբոլիստին ուզում են ձեռք բերել «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Մադրիդը», «Ինտերը» և «Չելսին»։

ԱՊԼ այս մրցաշրջանում Օբամեյանգը անցկացրել է 26 հանդիպում, խփել է 17 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments