«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը հայտնվել է «Չելսիի» թիրախում և կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ անվճար, այս մասին հայտնում է նրա գործակալը։

«Սկզբից Մերտենսը ասեց, որ ուզում է մնալ «Նապոլիում», բայց հետո խնդրեց նոր ակումբ գտնել։ Դա նշանակում է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև հարաբերություններում ինչ-որ բան փոխվել է։ Ես գիտեմ դրա մասին։ «Չելսին» ուզում էր ձմռանը վաճառել Ժիրուին և ձեռք բերել Մերտենսին։

Հիմա «Չելսին» երկարաձգեց պայմանագիրը Ժիրուի հետ, բայց նրանք դեռ հետաքրքված են Մերտենսի ծառայություններով։ Ֆրենկ Լեմպարդը գրեթե ամեն օր զանգում է Մերտենսին»,- գործակալի խոսքը մեջբերում է «Radio Kiss Kiss Napoli»-ն։

Նշենք, որ Մերտենսը այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու և մի քանի ակումբներ հետաքրքրված են բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով։

Մերտենսը հանդես է գալիս «Նապոլիում» 2013թ․-ից։

Facebook Comments