«Էվերտոնի» ղեկավարությունը կփորձի ձեռք բերել Խամես Ռոդրիգեսին, ով դիտարկվում է, որպես տրանսֆերային գլխավոր նպատակ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայնտում է «Mundo Deportivo»-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Էվերտոնի» ղեկավարությունը համոզված է, որ կարող է իրականացնել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը։
Խամեսի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021թ․-ին, և ֆուտբոլիստը ցանկանում է նորից աշխատել Կարլո Անչելոտտիի հետ։
Մադրիդյան ակումբը ցանկանում է բաժանվել ֆուտբոլիստից, ով չի մտնում ակումբի ծրագրերի մեջ։
Նշենք, որ «Էվերտոնը» 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 4 տարվա պայմանագիր։
Խամես Ռոդրիգեսը «Ռեալ Մադրիդ» էր տեղափոխվել 2014թ․-ին։
Facebook Comments