«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ դեռևս սպասում է այս մրցաշրջանի ավարտին, որպեսզի ակումբի հետ նոր տիտղոսներ նվաճի։

«Ես անմհամբերությամբ սպասում եմ նորից խաղալու հնարավորությանը, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել մեր ելույթները՝ Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։ Ես ուզում եմ առաջնությունը ավարտել գավաթներով, բայց մենք դեռ պետք է սպասենք, որ մարդիկ, ովքեր տիրապետում են իրավիճակին կայացնեն որոշում։

Մենք չպետք է մտածենք, որ ամեն ինչ արդեն անցել է, դժվար հարցերը դեռ մեր հետ են։ Մենք պետք է պահպանենք զգոնությունը, որպեսզի գիտնականները կարողանան գտնել պատվաստանյութը», — Ռամոսի խոսքը փոխանցում է «Goal»-ը։

Facebook Comments