«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ։

«Ինձ սխալ մի հասկացեք, ես շատ գոհ եմ «Այաքսում» անցկացրած տարիների համար և շատ շնորհակալ եմ ակումբին։ Դա հինգ աննկարագրելի տարիներ էր այստեղ, բայց հիմա իմ ժամանակը եկել է, որպեսզի քայլ կատարեմ իմ կարիերայում։ Ես դեռ չգիտեմ թե ինչ տեղի կունենա, բայց իմ նպատակները պարզ են։

«Բարսելոնա՞ն», ես շատ լավ հարարբերություններ ունեմ կատալոնական ակումբի նախագահի և մարզչի հետ։ Ինչպես ես արդեն ասել եմ, «Բարսան»՝ իմ տունն է։ Եթե ես պետք է վերադառնամ, ես առանց մտածելու կվերադառնամ, բայց այժմ մենք դեռ հեռու ենք դրանից։ Ես «Այաքսի» դարպասապահ եմ և կտեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում»,- ասել է Օնանան «Canal +»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments