«Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան հանձնել է կորոնավիրուսի թեստ, որը 4-րդ անգամ դրական է ցույց տվել, այս մասին հայտնում է «Football-Italia»-ն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստ չի կարողացել ապաքինվել կորոնավիրուսից ամբողջովին, չնայած նրան, որ նա սկսել է մարզվել։ Դիբալան կարող է ավելի ինտենսիվ բուժման անցնել։

Մարտի 21-ին Դիբալան առաջին անգամ հայտնեց, որ նա և իր կինը վարակվել են կորոնավիրուսով։

Նշենք, որ արդեն Մայիսին Ա Սերիան ակումբներին թույլ է տվել սկսել մարզումները, չնայած չի բացառվում, որ առաջնությունը կարող է չկայանալ։

Facebook Comments