«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին պատմել է, որ վաղ տանիերին կարող էր հայտնվել «Յուվենտուսում», բայց արդյունքում տեղափոխվեց «Միլան»։

«Ադրիանո Գալլիանին ուզում էր ինձ տեսնել «Միլանում»։ «Մանչեսթեր Սիթիից» հետո ես ցանկանում էի տեղափոխվել «Յուվենտուս» և պատրաստ էի այդ տեղափոխությանը, բայց հետո հայտնվեց Գալլիանին և ես մտափոխվեցի։

Ինչպես հայտնի է, ես «Միլանի» երկրպագու եմ, դրա համար էլ ես հետևեցի իմ սրտի ձայնին։ «Միլանը» այն ժամանակ ընդհանում էր 7-8-րդ հորիզոնականներում, իսկ «Յուվենտուսը» ավելի խելացի տարբերակ էր, բայց իմ սրտում «Միլանն» էր։

Եթե անկեղծ, ես «Ինտերին» նույնպես սիրում եմ։ «Յուվեն» լավ տարբերակ էր, բայց ես լսեցի իմ սրտի ձայնին»,- ասել է Բալոտելլին «Football Italia»-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում Բալոտելլին մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 5 գոլի հեղինակ։

Բալոտելլին հանդես է եկել «Ինտերում»` 2007-10թ․-ին, իսկ «Միլանում»՝ 2013-14 և 2015-16թ․-ին։

Facebook Comments