«Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն պատմել է իր նպատակների և այն մասին, թե ինչ ֆուտբոլ է ցանկանում տեսնել իր թիմերի կատարմամբ:

«Եթե ցանկանում ես լինել հաջողակ մարզիչ, ապա միշտ պետք է մտածել գագաթնակետի մասին։ Ինձ համար գագաթնակետը «Ռեալն Մադրիդն» է և Իտալիայի հավաքականը, կամ որևէ մեծ ակումբ Եվրոպայում։ Հույս ունեմ, որ կգա մի օր, երբ կգլխավորեմ «Ռեալը»:

Իմ փիլիսոփայությու՞նը, ես մարզիչ եմ, ով խաղացողներին խնդրում է ավելի ինտենսիվ գործել գնդակով և առանց գնդակի, քանի որ ֆուտբոլը առաջին հերթին ժամանակ է, խաղացողները պետք է հասկանան դա: Եթե դուք ակտիվ եք առանց գնդակի, ապա ժամանակ եք խլում մրցակցից», – Կանավարոյի խոսքը մեջբերում է «Madridista Real»-ը։

Որպես ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն 2006-09 թ․-ին հանդես է եկել «Ռեալ Մադրիդում»։

Facebook Comments