Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ ապագայում ցանկանում է կրկին գլխավորել Լոնդոնի թիմը` այդ թիմի հետ առնվազն մեկ տիտղոս նվաճելու համար:

«Միգուցե 5-10 տարի հետո կրկին գլխավորեմ «Տոտենհեմը» և փորձեմ այդ ակումբի հետ գոնե մեկ տիտղոս նվաճել։ Ես ուզում եմ զգալ, թե ինչ է նշանակում «Տոտենհեմի» հետ տիտղոս նվաճել։ Դա լավ հնարավորություն կլիներ վճարել ակումբի երկրպագուների ողջ սիրո համար, որը նրանք ցուցադրել են իմ աշխատանքի առաջին իսկ օրվանից», – արգենտինացի մարզիչի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը:

Հիշեցնենք, որ Պոչետինոն լոնդոնյան թիմը մարզել է 2014- 19թ.-ին։ 2019թ․-ին նա «Տոտենհեմի» հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց պարտվեց «Լիվերպուլին»։

Նոր առաջնության մեկնարկը վատ դասավորվեց Պոչետինոյի համար, այլևս այն «Տոտենհեմը» չէր, ով խաղում էր միայն հաղթանակի համար։ Ոմանց համար անակնկալ, ոմանց համար սպասելի Պոչետինոն հեռացվեց, իսկ թիմը գլխավորեց Ժոզե Մոուրինյոն։

Facebook Comments