«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի վերականգնումը լավ է ընթանում, այս մասին հայտնում է «AS»-ը։ Բելգիացի ֆուտբոլիստը արդեն սկսել է վազքային վարժություններ կատարել և գնդակով աշխատել։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ» անցած ամռանը՝ «Չելսիից»։ Վնասվածքների պատճառով Ազարը «արքայական» ակումբում հանդես է եկել ընդհամենը 15 հանդիպում։

Եթե Իսպանիայի առաջնությունը վերսկսվի հունիսին, ապա Էդեն Ազարը կկարողանա մարզավիճակ հավաքել և պատրաստ լինել օգնել թիմին։

Facebook Comments