Ինչպես հայտնում է «Marca»-ն, «Միլանը» և «Արսենալը» լրջորեն հետաքրքված են Ֆեկիրի ծառայություններով։

Աղբյուրի համաձայն՝ հենց այս երկու ակումբները կպայքարեն ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Այս մրցաշրջանում Ֆեկիրը անցկացրել է 23 հանդիպում «Բետիսի» կազմում, խփել է 7 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։

Ֆեկիրի տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո։

Ավելի վաղ Ֆեկիրը ասել էր, որ չի ցանկանում հեռանալ «Բետիսից» և մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Իսպանական ակումբում։

Facebook Comments