«Արարատ-Արմենիայի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն հարցազրույց է տվել «ua football.com» -ին խոսելով ակումբային կարիերայի և Հայաստանի հավաքականից հնարավոր հրավերի մասին։

«Արարատ-Արմենիայի» նպատակը հաղթելն է առաջնությունը և եվրոգավաթային խմբային փուլում հայտնվելը։ Դա հիասքանչ է, երբ քո թիմը պայքարում է բարձր տեղերի համար։ Եվրոգավաթներում կարելի է քեզ ցույց տալ, քայլ առաջ կատարել, հայտնվել թոփ-առաջնություններում։ Հիշու՞մ եք «Այաքսին», նրանք անցկացրեցին հիանալի մրցաշրջան, ինչպես թիմ հասան շատ բաների, իսկ հետո ստացան լավ առաջարկներ։

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը նահանջում է, շուտով կվերսկսվի առաջնությունը։ Կարանտինի ժամանակ մենք զբաղվում էինք անհատական ծրագրով։ «Zoom» ծրագրով պարապունքներ էինք անցկացնում մեր մարզիչների հետ, այնուհետև երկրորդ պարապունքին վազքային վարժություններ ենք կատարում այգում։

Հրավեր Հայաստանի հավաքակա՞նից, առաջին հերթին ես անցկացրել եմ դեռ մեկ հանդիպում «Արարատ-Արմենիայի» կազմում, չեմ կարծում, որ բոլորը ինձ այստեղ ճանաչում են, երկրորդը ես խաղացել եմ Ուկրաինայի երիտասարդական հավաքականում, այո և չեմ դիտարկում նման հնարավորությունը, ինձանից ի՞նչ Հայ ֆուտբոլիստ»,- հարցազրույցի ժամանակ նշեց Վակուլենկոն։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր «Արարատ-Արմենիա» մրցաշրջանի երկրորդ կեսում ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում Վակուլենկոն անցկացրել է ընդհամենը մեկ հանդիպում։

Facebook Comments