Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ մրցաշրջանի վերսկսումը կլինի, եթե նույնիսկ երկրպագուներին թույլ չտան մարզադաշտ մտնել:

«Ես կարոտում եմ ֆուտբոլը, բայց ավելի լավ է ասել, որ կարոտել եմ մեր աշխարհը, ինչպես մենք բոլորս: Ֆուտբոլն իմ աշխարհի մի մասն է, բայց մենք պետք է համբերատար լինենք, մեզանից յուրաքանչյուրի մոտ պայքար է ընթանում։ Եթե դատարկ մարզադաշտի առջև ֆուտբոլ պետք է խաղանք, կարծում եմ ՝ ավելի լավ կլիներ, որ նման բան երբեք տեղի չունենա։ Բայց կան տեսախցիկներ, ինչը նշանակում է, որ մեզ դիտելու են միլիոնավոր երկրպագուներ, այդ պատճառով մի օր դուրս գալով դատարկ մարզադաշտ, մենք կիմանանք, որ նա դատարկ չէ», – ասել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլային հանդիպումները դադարեցվել են։

Facebook Comments