«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն արձագանքել է Ֆրանսիայում 2019/20 մրցաշրջանն ավարտվելու նորությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Իսպանացին դժգոհ է, որ «Նիցայի» դեմ 1-ին լիգայի վերջին տուրի (2:1) արդյունքը բացասական ազդեցություն է ունեցել մրցաշարային աղյուսակում իր թիմի ամփոփիչ դիրքի վրա:

«Այդ նորությունն ինձ շատ է բարկացնում։ Վերջին խաղում ցուցադրեցինք մեր լավագույն խաղը, սակայն վերջում բաց թողեցինք երկու գոլ։ Այդ ժամանակ ես դաշտից դուրս էի գալիս ՝ լինելով շատ հիասթափված, քանի որ «Նիցայի» հաղթանակը անարդար էր։ Այսօր, երբ մենք տեսանք նորությունը (ֆրանսիայի առաջնության ավարտի մասին), մենք անմիջապես հիշեցինք այդ հանդիպումը։ «Մոնակոն» դուրս է մնացել Եվրագավաթներից իր իսկ հիմարության պատճառով։

Եթե նրանք ընդունել են այդ որոշումը, ապա միայն այն պատճառով, որ այն համարել են միակ ճշմարիտ լուծումը։ Չափից շատ բաներ են ասում այն մասին, որ պետք էր ամեն ինչ ավարտել։ Ես ցանկանում էի, որ ֆուտբոլը վերադառնա, բայց դա շատ բարդ կլիներ բոլորի համար», – Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Facebook Comments