Լոնդոնի «Արսենալը» և «Միլանը» կարող են փոխանակում իրականացնել։

«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Միլանը» և տեղափոխվել «Արսենալ», այս մասին հայտնում է «Corriere dello Sport»-ը։ Անձամբ «Միլանը» ցանկանում է բաժանվել Կեսսիեյից, ով չի արդարացնում ակումբի սպասելիքները։

23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, լոնդոնցիները կարող են զոհաբերել իրենց ֆուտբոլիստներից մեկին։ Ինչպես հայտնի է դեռևս անցած տարվանից Լուկաս Տորրեյրայի ծառայություններով հետաքրքված էր «Միլանը», հատկապես այն բանից հետո, երբ թիմը գլխավորեց Մարկո Ջամպաուլոն, ով աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սամպդորիայում»։ Այժմ «Արսենալը» պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից։ Անձամբ Տորրեյրան ցանկանում է վերադառնալ իտալական Ա Սերիա։

Facebook Comments