«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ «Լիվերպուլը» արժանի է ԱՊԼ չեմպիոնական տիտղոսին։

«Այս առաջնությունում «Լիվերպուլը» հանդիսանում է Անգլիայի լավագույն թիմը, նրանք ցույցադրում են անհավանական ֆուտբոլային մակարդակ։

Շատ տխուր կլինի, եթե նրանց չթողնեն հաղթել չեմպիոնական գավաթը։ Նրանք երկար ճանապարհ են անցել։ «Լիվերպուլը» արժանի է չեմպիոնական տիտղոսին»,- Բրենդան Ռոջերսի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։

ԱՊԼ-ն, ինչպես և մյուս առաջնությունները դադարեցվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ 29-րդ տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ Բրենդան Ռոջերսը ավելի վաղ մարզել է «Լիվերպուլը»(2012-15թ․-ին), ում գլխավորությամբ մոտ էին չեմպիոնությանը, բայց վերջին պահին սայթաքեցին։

Facebook Comments