Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել իր աստղային ֆուտբոլիստ Թեմմի Աբրահամին։

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» նոր պայմանագիր է առաջարկել Թեմմի Աբրահամին։ Այդ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․-ը, ըստ դրա՝ Աբրահամը կստանա տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Աբրահամի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

22-ամյա ֆուտբոլիստը վարձավճարից էր վերադարձել «Չելսի» այս ամռանը։ Ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը վստահում է երիտասարդ հարձակվողին, ով ստանում է բավականին շատ խաղային ժամանակ ակումբում և համարվում է լոնդոնյան ակումբի ապագան։

Իր առաջին մրցաշրջանում նա ԱՊԼ-ում անցկացրել է արդեն 25 հանդիպում, դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments