Մայիսի 1-ին Ա Սերիայի ակումբների ներկայացուցիչները վիդիոկոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկել են առաջնության վերսկսման հնարավոր տարբերակները։ Բոլոր 20 ակումբները կողմ են եղել առաջնության վերսկսմանը, այս մասին հայտնում է «Football Italia»-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տորինոն» և «Բրեշիան» դեմ էին առաջնության վերսկսմանը։ «Բրեշիայի» նախագահ՝ Մասսիմո Չելլինոն հայտարարել էր, որ բոյկոտելու է Ա Սերիայի հանդիպումները, եթե այն վերսկսվի։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը արդեն դադարեցվել է, «ՊՍԺ»-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, հաշվի է առնվել մրցաշարային դիրքերը։
Առաջնության հնարավոր վերսկսումը ենթադրվում է մայիսի վերջին, կամ հունիսի սկզբին, իսկ մարզումներն ակումբները կվերսկսեն մայիսի սկզբին։
Facebook Comments