ԱՊԼ-ում դեռ ոչ մի որոշում չի կայացվել մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում Է «BBC»-ն, բոլոր ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօրվա վիդիոքննարկմանը տեղեկացվել է, որ մրցաշրջանի վերսկսման համար օգտագործվելու է մինչեւ 10 մարզադաշտ, որոնք չեզոք գոտում կլինեն, երկրպագուներին կարգելվի ներկա գտնվել խաղերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկություն են հայտնել անցկացնել մնացած հանդիպումները, սակայն միայն այն պահին, երբ դա անվտանգ կլինի:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն բոլոր լիգաներին խորհուրդ է տվել ավարտել ընթացիկ մրցաշրջանը, սակայն մի քանի երկրներ չեն հետևել այդ առաջարկներին:

Այս պահին Անգլիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 177 հազար դեպք։

Facebook Comments