Կեպան կարծում է, որ «Չելսին» իր ուժերով շատ տիտղոսներ է նվաճել, չնայած այն բանին, որ նրանք երիտասարդ թիմ ունեն։

«Լեմպարդի հետ հարաբերությունները շատ լավ են։ Ես զգում եմ, որ վստահություն ունեմ ինչպես իր, այնպես էլ ամբողջ ակումբի մոտ։ Մեզ բոլորիս դուր է գալիս խաղալ յուրաքանչյուր խաղում։ Ճիշտ է, որ վերջին 10 տարիների ընթացքում «Չելսին» անգլիական թիմ է, որն ամենաշատ տիտղոսներ է նվաճել, և ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք այնպիսի հավակնություններ, որպեսզի հաղթենք նոր տիտղոսներ:

Իրականում, ես այստեղ եմ եկել դրա համար, և առաջին մրցաշրջանում մենք արդեն հաղթել ենք Եվրոպայի լիգայում։ Մենք երիտասարդ թիմ ունենք։ Այնուհետև տեղի է ունեցել տրանսֆերային արգելքը, բայց պետք է շարունակել պայքարել տիտղոսների համար։ Ցանկանում եմ ամեն ինչ հաղթել «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի հետ», — Կեպայի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Կեպան «Չելսի» էր տեղափոխվել 2018թ․-ին «Ատլետիկից» ռեկորդային 80 մլն․ եվրոյի դիմաց։

Facebook Comments