«Ռեալ Մադրիդի» պաշտպան Մարսելոն խոսել է իր հնարավոր հեռանալու մասին «արքայական» ակումբից։

«2տարի առաջ խոսում էին իմ «Յուվենտուս» տեղափոխության մասին։ Մարդիկ սիրում են հորինել տարբեր խոսակցություններ։ Չնայած ինձ համար հաճելի էր տեսնել «Յուվենտուսի» երկրպագուների դրական արձագանքը։

Ես չեմ ուզում հեռանալ «Ռեալ Մադրիդից», կարծում եմ նրանք ինձ չեն ուզում բաց թողնել։ Ինձ այստեղ ամեն ինչ գոհացնում է»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» գույներն է պաշտպանում 2007թ․-ից։ 2019/20 մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում բրազիլացին անցկացրել է 11 հանդիպում և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Facebook Comments