«Լայպցիգի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները հայտարարել է, որ չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։

«Բավարիան» մեծագույն ակումբ է, և դա անհերքելի փաստ է: Հանս Ֆլիկի գլխավորությամբ այդ ակումբը հրաշալի մրցելույթներ է ունենում և կպայքարի բոլոր մրցաշարերում հաղթանակի համար, սակայն ես չեմ տեղափոխվի «Բավարիա»: 

Ես ցանկանում եմ ուժերս փորձել այլ առաջնությունում: Դեռ որոշում չեմ ընդունել ապագա ակումբիս վերաբերյալ, սակայն հստակ է, որ այն չի ներկայացնելու Բունդեսլիգան»,- Վերների խոսքը փոխանցում է «Sport1»-ը:

Նշենք, որ Տիմո Վերների ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և «Չելսին»։

Գերմանիայի առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ի հունիսը:

Facebook Comments