Հայ ֆուտբոլասերների շրջանում քչերը գիտեն Վարդան Մինասյանի ֆուտբոլիստի կարիերայի մասին։ Հատկապես նոր սերնդի ֆուտբոլասերները նրան ճանաչում են, որպես Հայաստանի հավաքականի ամենահաջողակ մարզիչ։ ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է Վարդան Մինասյանի նորամուտը Հայաստանի հավաքականում։ Մինասյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր նորամուտի մասին։

«Քիչ հիշողություններ կան, բավականին ժամանակ է անցել։ 1994թ․-ին, երբ մենք առաջին անգամ իրավունք ստացանք մասնակցելու արդեն որպես անկախ Հայաստան, ես այդ ժամանակ 20 տարեկան էի։ Ընդգրկվեցինք երիտասարդակ հավաքականի կազմում, թիմը շատ լավն էր ընտրության առումով, բայց մեզ փորձը չէր հերիքում և նույնը կատարվում էր ազգային հավաքականի հետ։ Ինչ վերաբերվում է անցումը Հայաստանի հավաքական, առաջին պաշտոնական խաղը տեղի ունեցավ 1996թ․-ին Պորտուգալիայի հավաքականի հետ, բայց մինչ դա մի քանի ընկերական հանդիպումներ մասնակցեցի, այդ ժամանակ եթե չեմ սխալ երկու անգամ 6 ամսվա մեջ հայտնվեցինք հարավային Ամերիկայում ընկերական խաղեր էինք անցկացնում՝ մեկ ձմռանը, մեկ ամռանը։ Շատ լավ նախապատրաստական փորձ էր դա մեր համար։ Խաղացինք տարբեր ոճի հավաքականների հետ՝ Պարագվայ, Չիլի, Պերու, շատ, շատ օգտակար էին։

Վերադարձանք Հայաստան արդեն ընտրական փուլում մենք խաղացինք մի քանի հավաքականների հետ՝ Պորտուգալիան մեր առաջին խաղն էր։ Այդ խաղին ես պահեստայինների նստարանին էի, բայց նենց ստացվեց, որ Միշել Տեր-Զաքարյանը վնասվածք ստացավ ու 15-16-րդ րոպեին ես սկսեցի խաղալ, կարելի է ասել ամբողջ խաղը անցկացրեցի։ Ինձ հիմա դժվար է հիշել, թե ինչ էր ասում մարզիչը, բայց իմ կարծիքով պետք է ասած լինել, որ չանհանգստանամ և վստահ խաղամ։

Մենք չէինք հասցնում խաղալ, կամ նայել դիմացի թիմին, որտեղ կար Ռուի Կոշտան և մնացածը, անուները չեմ հիշում։ Ու իմ մեջ տպավորվել էր, որ բարձրակարգ հավաքական էին և շատ արագ էին մտածում ու խաղում, դա իմ համար նորություն էր։ Ես ավելի հենակետայինի դիրքում էի խաղումմ միանշանակ դժվար էր իմ համար ու կարելի էր ասել ես այդ մրցակցությունը պարտվեցի։ Չեմ ասի թե ձախողեցինք խաղը, բայց իրոք դրվագներով ստացվում էր։

Իմ մոտ այդ օրը տպավորվել էր Արթուր Պետրոսյանի խաղը, եթե չեմ սխալվում այդ խաղից հետո նրա ծառայություններով հետաքրքվեց «Արսենալը», որովհետև նա շատ բարձրակարգ հանդիպում անցկացրեց, դա իմ մեջ տպավորվել է։ Այդ խաղից նաև տպավորվել է 11 մետրանոցի պահը, որովհետև Բերեզովսկու նորամուտն էր Հայաստանի հավաքականում, ճիշտ է կարծեմ դարպասաձողին դիպավ հարվածը, բայց համենայն դեպս նա շատ վստահ խաղաց, այդ երկու պահը իմ մեջ շատ է տպավորվել։

Մենք երևի ինչ-որ մի տեղ ինքներս մեր վրա զարմացել էինք, բայց մի բան ասեմ այդ սերունդը, այդ ժամանակվա շատ-շատ ուժեղ սերունդ էր ու ես սկզբից էլ ասեցի, որ միջազգային փորձը չէր բավականացնում, բայց այն ժամանակ ընտրությունը հիմիկվա համեմատ շատ-շատ մեծ էր։ Նույնիսկ ես հիշում եմ աառաջնության վերջում 33 լավագույներին էին ընտրում ու շատ դժվարությամբ էին ընտրում, այսինքն ընտրությունը շատ մեծ էր։ Հավաքական մտնելը շատ դժվար էր, էլ չեմ խոսում հիմնական կազմում խաղալը, դա այն սերունդն էր, որը եկել էր խորհրդային Հայաստանից, այդ դպրոցը անցած սերունդ էր։ Ես այդքան շատ խաղ չեմ անցկացրել, իմ հիշելով 15-16 խաղ ազգային հավաքականում ու հիմնականում դա համընկավ այդ ժամանակաշրջանի հետ(1996-98թ․-ը): Մեկ անգամ էլ հրավիրվել եմ, երբ Լոպեսն էր Հավաքականի մարզիչը։ Ես շատ խաղեր չեմ խաղացել, երևի մրցակցության և վնասվածքների պատճառով, բայց կարելի է ասել միջազգային կարիերան լավ չի ստացել»,- ասել է Վարդան Մինասյանը ՀՖՖ-ին տված հարցազրույցում։

Facebook Comments