«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թոփ-3 առաջնություններում չեմպիոնությունը նրան դարձրել է յուրահատուկ մարզիչ։

«Ինձ շատ դժվար է ասել, ինչը դարձավ իմ կարիերայի գագաթնակետը, բայց ակնհայտ է, որ Չեմպիոնությունը «Ռեալի» հետ շատ կարևոր էր, որովհետև այն տեղի ունեցավ յուրահատուկ շրջանում, երբ «Բարսելոնան» գերիշխում էր Իսպանիայում։

Այդ գերիշխանության դադարեցումը և Իսպանիայում միավորների և գոլերի նոր ռեկորդ սահմանելը չեմպիոնությունն ավելի հետաքրքրաշարժ դարձրեց։ Մենք ոչ միայն հաղթեցինք Լա Լիգան, մենք դա արեցինք այնպես, որ մտնենք պատմության մեջ։

Իմ անձնական թրեբլը, դա՝ Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի առաջնությունների չեմպիոն հռչակվելն էր։ Ես մինչ օրս միակ մարզիչն եմ, ով հասել է այս արդյունքին, ես յուրահատուկ եմ։ Ճիշտը նա է, որ ես ուզեցել եմ մտնել ֆուտբոլի պատմության մեջ հենց այդպես»,- Մոուրինյոի խոսքերը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments