«Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը բացառել է իր վերադարձը «Ատլետիկո»։ Ավելի վաղ լուրեր են տարածվել այն մասին, որ մադրիդյան թիմի մարզիչ Դիեգո Սիմիոնեն ցանկանում է վերադարձնել Գոդինին պաշտպանությունում խնդիրների պատճառով։

«Շատ մարդիկ ինձ հարցնում էին այդ մասին, բայց «Ատլետիկոյում» իմ ժամանակն անցել է։ Դա եղել է լավագույն ժամանակահատվածը Իմ մարզական կյանքում։ «Ատլետիկոյում» իմ ժամանակն ավարտվեց, ես շրջեցի էջը։ Ես նոր փորձով եմ ապրում այստեղ՝ «Ինտերում»։ Սա այլ փորձ է, ես սովորում եմ նոր բաներ։ Ես չեմ վերադառնա «Ատլետիկո»՝ որպես խաղացող, դա հաստատ է։ Ես անպայման ընդմիշտ կմնամ «Ատլետիկոյի» երկրպագու», – Գոդինի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Նշենք, որ Գոդինը այս ամառ էր տեղափոխվել «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակով։

Facebook Comments