Ինչպես հայտնի է, իտալական ակումբների թույլատրեն են վերսկսել մարզումները։ «Ռոման» հայտարարել է մարզումները վերսկսելու մասին, ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

«Հաջորդ շաբաթ «Ռոմայի» ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն և անհատական մարզումներ կսկսեն Տրիորիայի մարզական կենտրոնում սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ», – ասված է հռոմեական ակումբի հայտարարության մեջ:

Իտալական առաջին ակումբը, որը պաշտոնապես հայտարարել է մարզումների վերսկսման մասին՝ «Սասուոլոն» է։ Ավելի ուշ մարզումային գործընթացի մեկնարկը հայտարարել են՝ «Բոլոնյան» և «Պարման»։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունն ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3,46 մլն դեպք, ավելի քան 1,11 մլն մարդ արդեն ապաքինվել է:

Facebook Comments