«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը ինչպես սպասվում է կհեռանա լոնդոնյան ակումբից և արդեն բազում առաջարկներ ունի տարբեր թիմերից։

«Կորոնավիրուսի համաճարակը ազդել է ամեն ինչի վրա։ Հիմա մենք սպասում ենք «Չելսիի» հետ հանդիպմանը։ Ես գիտեմ, որ իմ պայմանագիրը ավարտվում է, բայց մենք դեռ չենք նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես ուղղակի սպասում եմ ակումբի հետ հանդիպմանը, բայց ես նաև բաց եմ այլ առաջարկների համար։ Տեսնենք ինչ տեղի կունենա պայմանագրի ավարտից հետո։

Վերադարձ Իսպանիա՞, Ես չգիտեմ, իրոք չգիտեմ։ Ես ունեմ բազում առաջարկներ տարբեր ակումբներից։ Ես կգնահատեմ ինչ անել հետո»,- ասել է Պեդրոն «El Larguero»-ի հետ զրույցում։

Նշենք, որ Պեդրոյի պայմանագիրը ավարտվում է այս ամռանը և նա ազատ գործակալի կարգավիճակով ամենայն հավանականությամբ կհեռանա «Չելսիից»։

Պեդրոն «Չելսի» էր տեղափոխվել «Բարսելոնայից» 2015թ․-ին։

Facebook Comments