Անգլիացի գործակալ Գարի Ուիլյամսը առաջարկել է ԱՊԼ ակումբներին մնացած հանդիպումներն անցկացնել Ավստրալիայում՝ ստանալով Պերտ նահանգի սենատորի առաջկցությունը։ Ինչպես հայտնում է «The Sun»-ը, այդ առաջարկը դուր է եկել ԱՊԼ-ի մի քանի ակումբներին և նրանք կողմ են նման սցենարին։

«Ես քննարկեցի ԱՊԼ ակումբների հետ Ավստրալիայում առաջնության մնացած հանդիպումները անցկացնելու առաջարկը, նրանց այդ գաղափարը դուր եկավ։ Ես նաև շփվել եմ Պերտ նահանգի պաշտոնյաների հետ, և նրանք լի են ոգևորությամբ։ Մենք կրկին դա կքննարկենք այս շաբաթ:Ավստրալիայում անվտանգ է, կառավարությունը շատ սահմանափակումներ է հանել», — ասել է Ուիլյամսը։

«Ես սրտի ծանրությամբ եմ հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում Անգլիայում։ Մենք ցանկանում ենք օգնել։ Երբ Գարին հիշատակեց ԱՊԼ-ն, ես մտածեցի, որ դա հիանալի գաղափար է։ Սա Ավստրալիայի սպորտի կենտրոնն է։ Մենք ունենք թարմ օդ և լավ եղանակ»,- ասել է Պերտ նահանգի սենատոր Գլեն Ստերլենը։

Պերտը ունի 4 հիմնական մարզադաշտ, որոնք կարող են օգտագործել։ Նրանց տարողությունը կազմում է՝ 65.000, 20.500, 24.500 և 16.000։ Չի բացառվում, որ հանդիպումներին կարողանան մասնակցել երկրպագուները։

Facebook Comments