«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է «Միլանի» թիրախում։ «Sport Mediaset»-ը հայտնում է, որ «Միլանը» առաջարկել է «Ռեալին» Յովիչի տրանսֆերի համար 35 մլն եվրո + բոնուսներ։

«Միլանը» ուզում է հարձակման գծում ունենալ Յովիչ-Ռեբիչ զույգը, որոնք արդեն իրար հետ խաղացել են «Այնտրախտում» և աչքի են ընկել իրենց բարձր արդյունավետությամբ։

Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը տեղափոխվել էր «Ռեալ» անցած ամռանը 60 մլն․ եվրոյի դիմաց։ Սպասելիքները մեծ էին սերբ ֆուտբոլիստից, բայց նա չարդարացրեց սպասումները և այժմ «արքայական» ակումբը մտադիր է բաժանվել Յովիչից։

«Միլանը» կենտրոնական հարձակվողի խնդիր ունի և Յովիչը գլխավոր թեկնածուն է կազմը ուժեղացնելու համար։ Գործարքը հեշտացնում է այն հանգամանքը, որ Յովիչի և Ռեբիչի գործակալը նույն մարդն է և «Ռեալ Մադրիդը» ու «Միլանը» ջերմ հարաբերություններ ունեն իրար հետ։

Նշենք, որ Յովիչը մերժել է մի քանի ակումբների առաջարկը և ուզում է տեղափոխվել «Միլան»։

Յովիչը «Ռեալում» բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում և խփել է 2 գոլ։

Facebook Comments