Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ ցանկացած ֆուտբոլիստ կարող է հայտնվել ազգային հավաքականում՝ անկախ տարիքից։

«Ես երիտասարդ ֆուտբոլիստներին ասում եմ․ «Եղեք նվիրված աշխատանքին և քրտնաջան աշխատեք, եթե դուք ունեք տեխնիկական որակներ և բնավորություն, ես պատրաստ եմ զանգել ձեզ, եթե դուք նույնիսկ չեք հասցրել դեբյուտը նշել առաջին թիմում(ակումբային կարիերայում)»։

Իմ մոտ կան մարդիկ, ովքեր հետևում են Իտալիայի ավելի ցածր լիգաներին, և եթե այնտեղ տեսնում են որակյալ ֆուտբոլիստներ, ես պատրաստ եմ նրանց կանչել հավաքական։

Տարիքը կապ չունի, ինձ համար տխնիկան և բնավորությունը մեծ նշանակություն ունեն։ Մենք պետք տանք շանս երիտասարդ լավ ֆուտբոլիստներին, թույլ տանք նրանց խաղալ, անել սխալներ և սովորել»,- Մանչինիի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Մանչինին Իտալիայի ազգային հավաքականը ստանձնել է 2018թ․-ին։

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Մանչինիի Իտալիայի հավաքականը 100%-անոց արդյունք ցուցադրելով իր խմբում զբաղեցրեց առաջին տեղը և նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

Facebook Comments