«Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատանքի մասին։

«Նա առանցքային ֆուտբոլիստ է,մարզչի գործոնը կարևոր է նրա համար։ Ես նրան դարձրել եմ թիմի երկրորդ հարձակվողը՝ հաշվի առնելով նրա գոլային փոխանցումները։ Վստահությունն զգալու համար նա չպետք է վարձակալությամբ խաղա, նրան կայունություն է պետք։

«Մանչեսթեր Յունայթեդում» նրա մոտ ամեն ինչ չէր որ ստացվում էր, որովհետև նա հանդես էր գալիս մրցակցի դարպասից հեռու։ Նա տակտիկական տեսանկյունից լավ դիրքում չէր գտնվում։ Մխիթարյանը լավ տղա է, ինձ դուր է եկել նրա հետ աշխատելը։ Իմ գլխավորությամբ նա հիանալի գոլահար դարձավ»,- Լուչեսկուի խոսքը մեջբերում է «InsideRoma»-ն։

Մխիթարյանը Լուչեկուի գլխավորությամբ «Շախտյորում» հանդես է եկել 2010-13թ․-ին։

Նշենք, որ Մխիթարյանը 2012/13 մրցաշրջանում ռոկորդի հեղինակ է դարձել Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում։ Նա դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 25 գոլ։

Facebook Comments