Իտալացի դարպասապահը Ֆրանչեսկո Տոլադոն պատմել է, թե որ ակումբների առաջարկը մերժեց հանուն «Ինտերի»։

«Ցանկանում էի մնալ «Ինտերում», այդ պատճառով մերժել եմ բազմաթիվ ակումբների առաջարկները։ Այս ակումբում հաղթանակը յուրահատուկ բանով է տարբերվում, դա կարելի է համեմատել այն պահի հետ, երբ փոթորիկից հետո հասնում ես նավահանգիստ։ «Ինտերի» համար հրաժարվել եմ տեղափոխվել «Բենֆիկա», «Բավարիա», «Լիվերպուլ» և «Ռեալ»։ Ես ավելի շուտ եմ թոշակի անցել, բայց հպարտ եմ իմ ընտրությամբ», – Տոլդոյի խոսքը մեջբերում է «Antenna Three»-ը։

Նշենք, որ Տոլդոն հանդես է եկել «Ինտերում» 2001-10 թ․-ին։ Այդ ընթացքում «Ինտերի» հետ հինգ անգամ դարձել է Ա Սերիայի չեմպիոն, երեք անգամ տիրացել է Իտալիայի գավաթին և սուպերգավաթին և մեկ անգամ էլ նվաճել է Չեմպիոնների Լիգան։

Facebook Comments