Լուիս Ալբերտոն հաստատել է, որ «Լացիոյի» հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, թեև չի ստորագրվել, և պատմել է, թե ինչ է պլանավորում անել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

«Մինչեւ 2025թ․-ը ես հաստատ խաղալու եմ Լացիոյում», Իսկ հետո, ով գիտի, կզբաղեցնեմ Սիմոնե Ինձագիի տեղը: Ինձ շատ է դուր գալիս մեր մարզիչը։ Երբ ես նոր էի եկել այստեղ, նա նույնիսկ չգիտեր, թե ինչ է իմ անունը, բայց միշտ շատ լավ էր վերաբերվում ինձ։ Եվ հիմա մեր հարաբերությունները կարելի է իդեալական համարել»,- ասել է Լուիս Ալբերտոն։

Նշենք, որ Լուիս Ալբերտոն հանդես է գալիս «Լացիոյում» 2016թ․-ից։

27-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում, դարձել է 4 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments