Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալը»։ Անգլիական ակումբը ուզում է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, ով այս մրցաշրջանում հանդես է գալիս իտալական «Ռոմայում»:

«Sportslens»-ի հաղորդմամբ՝ «Արսենալը» պատրաստ է բաժանվել Հայ կիսապաշտպանից։ Աղբյուրը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը ուզում է տրանսֆերի համար ստանալ 11,5 մլն եվրո։ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ցանկանում է գնել իտալական «Ռոման», ով շարունակում է բանակցել «Արսենալի» հետ։

Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայում մասնակցել է 13 հանդիպման, դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Առաջնությունը այժմ դադարեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բայց ենթադրվում է վերսկսվել այս ամսվա վերջին, կամ հունիսի սկզբին։

Facebook Comments