Լեգենդար հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ «Արսենալում» ավելի հեշտ էր խաղալը, քան «Բարսելոնայում»։

«Արսենալում» ես կարող էի խաղալ որտեղ ցանկանայի։ Ինձ ավելի հեշտ էր այնտեղ, որովհետև իմ կողքին կամ Բերկամպն էր, կամ Կանուն։ Նրանց դուր էր գալիս մնալ կենտրոնում, որը ինձ թույլ էր տալիս ներքևից սկսել գրոհներները, խաղալով՝ աջ, կամ ձախ եզրում։

Ես չէի մտածում «Արսենալից» հեռանալու մասին, բայց հայտնվեցի «Բարսելոնայում», որտեղ խաղային ոճը լռիվ տարբեր էր։ Ինձ պետք էր նորից սովորել, որովհետև Ռայկարդը ինձ խնդրեց խաղալ ձախից, իսկ հետո եկավ Գվարդիոլան։ Նա հիասքանչ մարզիչ է, բայց նա շատ պահանջկոտ է։ Իր ղեկավարությամբ աշխատանքը նման էր շախմատային խաղի»,- ասել է Անրին։

Նշենք, որ Անրին հանդես է եկել «Արսենալում» 1999-2007 և 2012թ․-ին, իսկ «Բարսելոնայում»՝ 2007-2010թ․-ին։

Facebook Comments