«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին կարող է վերադառնալ իրեն հարազատ «Ռոմա», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի ղեկավարները ցանկանում են վերակազմավորել թիմի որոշ տարիքային խմբեր, և Դե Ռոսսին կարող է ստանձնել երիտասարդական թիմի գլխավոր մարզչի դերը։

Հիշեցնենք, որ Դե Ռոսսիի պայմանագիրը «Բոկայի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here