«Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը պլանավորել է, թե ինչպես անել ֆինանսական միջոցնելը խնայելու համար՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Չնայած դրան Գազիդիսը կարող է բացառություն կատարել հանուն Զլատան Իբրահիմովիչին թիմում պահելու համար և առաջարկել ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր, այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։

Իբրահիմովիչի պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանիա վարտը, որը նախատեսում է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Զլատանը չի ցանկանում ավարտել իր կարիերան, բայց կմնա «Միլանում», երբ ծանոթանա թիմի պլանների հետ։ Իբրահիմովիչը ուզում է մնալ «Միլանում», բայց միայն այն պայմանով երբ թիմը զգալի ուժեղանա կազմը, որը թույլ կտա պայքարել Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար։

Զլատանը վերադարձել էր «Միլան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակում։ «Միլանում» նա անցկացրել է 9 հանդիպում և խփել է 4 գոլ։

Facebook Comments