«Ռեալ Մադրիդը» հնարավոր է պահի թիմում Խամես Ռոդրիգեսին և նոր պայմանագիր առաջարկի նրան, այս մասին հայտնում է «Marca»-ն։
Աղբյուրի համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով «արքայական» ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Խամեսի հետ։ Զինեդին Զիդանը պատրաստ է շանս տալ 28-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստին։
Եթե «Ռեալը» Խամեսի համար լավ առաջարկ չստանա, նրանք կնստեն բանակցային սեղանի շուրջ։
Խամեսի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021թ․-ը։
Այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում Խամեսը անցկացրել է 7 հանդիպում և դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments