Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն վերադարձել է Իտալիայի Թուրին քաղաք, որտեղ գտնվում է իր ներկայիս թիմը։ Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, պորտուգալացին Իտալիա է ժամանել մասնավոր ինքնաթիռով:

Երեկ տեղեկություն հայտնվեց, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները սկսել են բուժզննում անցնել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն հրաժարվում է վերադառնալ Իտալիա, քանի դեռ անվտանգության երաշխիքներ չկան: Այսօր
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կվերսկսեն մարզումները։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, խփել է 25 գոլ և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Facebook Comments