«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին կարծում է, որ Լեո Մեսսին դեռ կարող է խաղալ առնվազն 5-7 մրցաշրջան։

«Մեսսին դեռ իր առջև ունի 5-7 լավ մրցաշրջան։ Լեոն հետևում է իրեն, նա կարող է խաղալ մինչև 37, 38 կամ 39 տարեկան։ Ես 100%- ով վստահ եմ նա կխաղա 2022թ․-ի Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Քաթարում»,- ասել է Չավին։

Այս մրցաշրջանում Մեսսին հեղինակել է 24 գոլ բոլոր մրցաշարերում։

Ավելի վաղ խոսվում էր, որ Չավին կարող է գլխավորել «Բարսելոնան», որը սարերի ետևում չէ։ Անձամբ Չավին ուզում է վերադառնալ «Բարսելոնա» և աշխատել Մեսսիի հետ։

Facebook Comments