«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

Ըստ «Marca»-ի տեղեկությունների՝ 32-ամյա չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Նյուքասլը»։ «Բարսելոնան» Վիդալին գնահատում է 15-20 մլն․ եվրո։ Հավանական տարբերակներից է Լաուտարո Մարտինեսի գործարքի մեջ ներգրավելը։

«Բարսելոնան» բախվել է ֆինանսական խնդիրների առջև, որպեսզի տրանսֆերներ կատարի, պետք է բաժանվի իր ֆուտբոլիստներից։ Այդ ցուցակում են՝ Ումտիտին, Ֆիրպոն, Սեմեդուն, Ռակիտիչը, Վիդալը և Բրեյթվայթը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Վիդալի հետ։

Վիդալը տեղափոխվել էր «Բարսելոնա» 2018թ․-ին՝ «Բավարիայից» 18մլն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2021թ․-ի ամառը։

Facebook Comments